ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արաբական ութ երկրներ կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրներ կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Արաբական ութ երկրների՝ Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Քաթարի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները հանդիպում են անցկացրել Հորդանանի Աքաբա քաղաքում, որտեղ հանդես են եկել միասնական կոչով՝ դադարեցնելու բոլոր ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում: 

Բանակցությունների ավարտին ընդունված հայտարարությամբ նախարարները հաստատել են Սիրիայում բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, կոչ են արել պահպանել Սիրիայի պետական ինստիտուտները՝ երկրում քաոսը կանխելու համար:

Արաբական երկրների արտգործնախարարները նաև մատնանշել են իրենց ջանքերն ակտիվացնելու ձգտումը ահաբեկչության դեմ պայքարում, որը սպառնալիք է ներկայացնում Սիրիայի անվտանգության համար:

  • Կիսվել: