երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Անկարան բախվել է ջրային պաշարների կրիտիկական անկման. ԶԼՄ

Անկարան բախվել է ջրային պաշարների կրիտիկական անկման. ԶԼՄ

Անկարայի իշխանությունները գրանցել են Թուրքիայի մայրաքաղաքը սնուցող ջրամբարների մակարդակի կրիտիկական անկում, հաղորդում է Ekonomim թերթը։

«Անկարային սնուցող ջրի ընդհանուր ծավալը և ջրամբարների մակարդակը գտնվում են կրիտիկական մակարդակի վրա», - հաղորդում է թերթը։

Հունվարի 22-ի տվյալներով՝ ջրամբարի ընդհանուր մակարդակը կազմում է մոտավորապես 12.6%, մինչդեռ առկա ակտիվ ջրի ծավալը նվազել է մինչև մոտավորապես 1.38%։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում զգուշացրել էր երկրի խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Բուրսայում և Ստամբուլում ջրի պակասի մասին՝ ընդգծելով, որ դրանց համար պատասխանատու են ընդդիմադիր համայնքները։

  • Կիսվել: