շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Անգլիայում տղամարդը խաչաղեղով հարձակվել է BBC-ի ռադիոհաղորդավարի կնոջ և դուստրերի վրա. նրանք մահացել են

Անգլիայում տղամարդը խաչաղեղով հարձակվել է BBC-ի ռադիոհաղորդավարի կնոջ և դուստրերի վրա. նրանք մահացել են

Անգլիայի Բուշի քաղաքում տղամարդը խաչաղեղով հարձակվել է BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կնոջ և դուստրերի վրա, հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ 61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։

Կասկածյալը՝ 26-ամյա Քայլ Քլիֆորդը, փախուստի է դիմել, նրա որոնումները շարունակվում են։

Ոստիկանությունը կարծում է, որ հարձակումը թիրախավորված է եղել։

  • Կիսվել: