չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Անգելա Մերկելը չի կարծում, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա

Անգելա Մերկելը չի կարծում, թե Թուրքիան ԵՄ անդամ կդառնա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել:

 Կանցլերը վատատեսական գնահատականներ է հնչեցրել Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացի վերաբերյալ՝ ասելով, որ չի կարծում, թե այդ երկիրը կդառնա Եվրամիության անդամ:
 
«Ես չեմ տեսնում Թուրքիայի նախադրյալներ ԵՄ անդամ դառնալու համար: Սակայն ամեն դեպքում ջանքեր եմ գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար»,- ասել է Մերկելը:
Վերջինս Թուրքիայի հասցեին դրվատանքի խոսքեր է ասել սիրիացի փախստականներին ապաստան տրամադրելու համար:
 
«Թուրքիան այս հարցում լավ գործեր է կատարել, և մենք էլ, որպես Եվրոպա, օգնել ենք նրան: Եվս 3 մլրդ եվրո փոխանցում կկատավի այդ նպատակով»,- ասել է Գերմանիայի առաջնորդը՝ ավելացնելով, որ ինքը կողմ է Թուրքիայի հետ ԵՄ-ի կնքած միգրացիոն համաձայնագրի գործողության շարունակականությանը:
 
Մերկելը նաև անդրադարձել է Կիպրոսի խնդրով թուրք-հունական հարաբերությունների վերջին լարվածությանը՝ նշելով, որ դեռ հույսը չի կորցրել կողմերի համաձայնության հասնելու հարցում:

  • Կիսվել: