երեքշաբթի, սեպտեմբեր 29
29 / 9 / 2026
Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան

Ռուսաստանի Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Տու-95 ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը վթարի է ենթարկվել Ամուրի մարզում ուսումնամարզական թռիչքի ժամանակ»:

Նշվում է նաև, որ անձնակազմի անդամներից 6–ը մահացել են, մեկը՝ վնասվածքներ ստացել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

  • Կիսվել: