ԱՄՆ-ը մտահոգված է Ուկրաինայի կողմից ամերիկյան նավթով նավերի վրա hարձակումներով. Ռուբիո
Միացյալ Նահանգների վարչակազմն անհանգստացած է, որ իրենց նավթով նավերը ուկրաինական հակամարտության ընթացքում ենթարկվում են Կիևի հարձակումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ անհանգստացնում է այն, որ վերջին մի քանի ամիսվա ընթացքում մի քանի անգամ թիրախ են դարձել ԱՄՆ-ի հետ կապված նավերը, ամերիկյան նավթի մատակարարումները։ Հավանաբար, ոչ միտումնավոր, բայց, այնուամենայնիվ, դրանք թիրախ են դարձել Ուկրաինայի կողմից։ Եվ ահա այս խնդիրը պետք է լուծել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։
Բայց, ակնհայտորեն, ինչպես հասկանում եք, հենց դրա համար է Թրամփը միշտ ձգտել վերջ դնել այս պատերազմին և պատրաստ է անել ամեն ինչ, ինչ իր ուժերում է, որպեսզի դա տեղի ունենա։ Սա հեշտ չէ, բայց մենք շարունակում ենք հույս ունենալ, որ իրավիճակը կարող է փոխվել»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։



