հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

ԱՄՆ-ում զանգվածային հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել

Առնվազն երեքը զոհվել է, ևս 7-ը վիրավորվել ԱՄՆ Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է NBC News-ը:

«Կիրակի վաղ առավոտյան արևմտյան Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 7-ը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որին մասնակցել է 100-ից 150 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի կայքում:

Նշվում է, որ կրակոցների հետևանքով երեք տղամարդ է մահացել. նրանցից մեկը մահացել է դեպքի վայրում, մյուսը՝ հիվանդանոցում, երրորդ զոհի մասին դեռ տեղեկություն չկա։ Ոստիկանությունը կարծում է, որ հարձակման թիրախը, ամենայն հավանականությամբ, եղել է 33-ամյա մի տղամարդ, որը մահացել է դեպքի վայրում՝ «շատ մոտ տարածությունից» կրակելուց հետո: Ենթադրվում է, որ կրակողները մի քանիսն են եղել։ Հրաձգության վայրում սպաները հայտնաբերել են նաև 25-ից 30 պարկուճ և մեկ հրազեն:

  • Կիսվել: