հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ

ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում․ Իրանի փոխնախագահ

ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում՝ Իրանին հասցվող ամերիկյան հարվածների վերսկսման պատճառով։ Նման կարծիք է հայտնել Իրանի փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ամերիկացիներին արժե վառելիքի պաշարներ հավաքել, քանի որ ԱՄՆ տնտեսությանը ծանր ամիսներ են սպասվում», - գրել է Արեֆը։

Նա հավելել է, որ Իրանին հասցվող ԱՄՆ հարվածների վերսկսումից հետո Իրանի ղեկավարությունը փոխել է հաշվարկները անվտանգության ոլորտում և պաշտպանական դոկտրինը։ Այսուհետ Թեհրանի պատասխանը լինելու է ոչ համաչափ, բազմամակարդակ և այնպիսին, որը Վաշինգտոնին կզրկի անվտանգության զգացումից, կարծում է իրանցի քաղաքական գործիչը։

 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ը սկսել է զանգվածային հարվածների նոր շարք հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ թիրախ են դարձել ԻՀՊԿ օբյեկտները, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերը, ռադիոլոկացիոն կայանները, ծովային Միջոցները և կապի օբյեկտները։ Իրանն ի պատասխան հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։

  • Կիսվել: