ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել էԹուրքիա, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Սա Բլինկենի առաջին այցն է Թուրքիա՝ որպես ԱՄՆ պետքարտուղար։
Պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլիքի ամերիկյան բազայում։
Նրան դիմավորել է ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։
Այնուհետև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Բլինկենը Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռից դիտել են երկրաշարժի գոտին։