հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել են Իսրայելի և Լիբանանի միջև չորրորդ ուղիղ բանակցությունները՝ դեսպանների մակարդակով: Բանակցությունները պետք է շարունակվեն երկու օր:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և կանխել իսրայելական զորքերի առաջխաղացումը դեպի Բեյրութ: Ըստ Թրամփի՝ «Հեզբոլլահ»-ը նույնպես համաձայնել է դադարեցնել հարվածներն Իսրայելին: Այդուհանդերձ, Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից նոր զոհերի և վիրավորների մասին:

Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու շուրջ համաձայնագիր կարող է կնքվել հաջորդ շաբաթվա ընթացքում։

Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով 24 նավ է անցել՝ իր ուժերի հետ համակարգմամբ: ԻՀՊԿ-ն հավելել է, որ իրենք լիովին պատրաստ են ցանկացած հնարավոր սցենարի. բոլոր մարտական դիրքերը պատրաստության ամենաբարձր վիճակում են:

  • Կիսվել: