երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմացրել է իրանական նավթի վրա սահմանված պատժամիջոցները, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը տրամադրել է իրանական նավթի արտահանման համար X ընդհանուր լիցենզիան։ Լիցենզիան թույլատրում է իրանական հում նավթի, նավթամթերքի և նավթաքիմիական արտադրանքի արտադրության, վաճառքի, մատակարարման և բեռնաթափման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները մինչև 2026 թվականի օգոստոսի 21-ը։

հաղորդվում է նաև, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ասել է, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը «համապատասխանում էր Շվեյցարիայում ընթացող արդյունավետ բանակցություններին»։

 

  • Կիսվել: