չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
ԱՄՆ-ն ու Իրանը ստեղծել են Հորմուզի նեղուցը բաց պահելու մեխանիզմ են. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն ու Իրանը ստեղծել են Հորմուզի նեղուցը բաց պահելու մեխանիզմ են. Ջեյ Դի Վենս

ԱՄՆ-ն ու Իրանը, ըստ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, մշակել են մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ հեռանկարում երաշխավորել Հորմուզի նեղուցի բաց կարգավիճակը։

Վենսը հայտարարել է, որ ստեղծված համակարգը ոչ միայն ապահովում է նեղուցի ընթացիկ գործունեությունը, այլև պետք է պահպանի դրա բաց լինելը ապագայում։

Նա նաև հավելել է, որ Հորմուզի նեղուցով արդեն անցել է շուրջ 15 միլիոն բարել նավթ՝ հայտնելով այն տեսակետը, որ վառելիքի համաշխարհային գները կարող են սկսել նվազել։

Դրանից զատ՝ Վենսը նաև հայտնել է տարածաշրջանային զինադադարի պահպանման և հնարավոր հակամարտությունների վերահսկման համար «ճիշտ մեխանիզմի» ստեղծման մասին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների, դրանց թվում՝ Իսրայելի և Պարսից ծոցի երկրների հետ՝ պայմանավորվածությունների պահպանումն ապահովելու համար։

Փոխնախագահի գնահատմամբ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ներկայիս շփումները կարող են հիմք դնել «Մերձավոր Արևելքի վերափոխման» համար։

 

  • Կիսվել: