երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել թուրքական խոշոր հոլդինգի նկատմամբ

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն խոշոր թուրքական հոլդինգներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ թուրքական մի քանի ընկերություն ներառող «Kimpaş Holding»-ը պատժամիջոցների տակ է հայտնվել Իրանից 15 մլն դոլարի նավթամթերքի առևտրի պատճառով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ էր հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր իրանական նավթ կգնեն, կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների տակ:

 

  • Կիսվել: