հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
ԱՄՆ-ն, Գերմանիան և ՌԴ-ն կալանավորվածներով են փոխանակվում․ գործընթացը համակարգում է Թուրքիան

ԱՄՆ-ն, Գերմանիան և ՌԴ-ն կալանավորվածներով են փոխանակվում․ գործընթացը համակարգում է Թուրքիան

ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ռուսաստանի միջև տեղի է ունենում կալանավորվածների լայնածավալ փոխանակում։ Թուրքիայի հետախուզական ծառայությունները համակարգում են փոխանակման գործընթացը։ 

Բայդենի վարչակազմը համաձայնել է բանտարկյալների փոխանակմանը Ռուսաստանի հետ, և ակնկալվում է, որ Ռուսաստանում ազատազրկման ենթարկված ամերիկացի երեք քաղաքացիներ շուտով ազատ կարձակվեն, այդ թվում՝ Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, նախկին զինվորական Փոլ Ուելանը և ռադիոլրագրող Ալսու Կուրմաշևան, հինգշաբթի հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:

Պայմանագրի շրջանակներում ազատ են արձակվում նաև այլ անձինք։

Փոխանակման մասնակիցների հետ ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում, որտեղ թուրքական ծառայությունների աջակցությամբ ընթանում է ամերիկյան կողմին նրանց հանձնելու գործընթացը։ «Անադոլու» գործակալությունը հայտնել է, որ փոխանակման ենթակա մարդկանց ընդհանուր թիվը 26 է, և նրանք եկել են Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Բելառուսից։

Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ նշվում է, որ 10 մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, փոխադրվել է Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը՝ ԱՄՆ։

  • Կիսվել: