շաբաթ, հուլիս 12
12 / 7 / 2025
ԱՄՆ-ն  ​​և Արևմուտքը չեն հանդուրժում զարգացած  և անկախ իսլամական երկրներին. Սիրիայի ԱԳ նախարարը՝ Իրանի իր գործընկերոջը

ԱՄՆ-ն ​​և Արևմուտքը չեն հանդուրժում զարգացած և անկախ իսլամական երկրներին. Սիրիայի ԱԳ նախարարը՝ Իրանի իր գործընկերոջը

Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային ասպարեզում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, գրում է parstoday.com-ը:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կիրակի օրը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ հեռախոսազրույցում ընդգծել է.-«Քաղաքական և քարոզչական ճնշումները չեն կարող խանգարել անկախության, առաջադիմության ու արժանապատվության ուղղությամբ ընթանալու, տարածաշրջանի երկրների կայունությանն ու անվտանգությանն աջակցելու, օտարերկյա միջամտություններին և սիոնիստական օկուպանտ ռեժիմի ոտնձգություններին ընդդիմանալու Իրանի ժողովրդի և կառավարության վճռականությունը և Իրանի ժողովուրդը իր զգոնությամբ կխափանի թշնամու դավադրությունը»։

Անդրադառնալով Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով օտարերկրյա միջամտությունների դառը արդյունքներին և Սիրիայի կառավարության ու ժողովրդի դեմ ճգնաժամի հարուցմանը, Ֆեյսալ ալ-Մեղդադն ասել է-«Նրանք ձգտում են ճգնաժամ հարուցել անկախ երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»։

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է․-«ԱՄՆ-ն ​​և Արևմուտքը չեն հանդուրժում զարգացած և անկախ իսլամական երկրներին, և բոլորը տեսան, թե ԱՄՆ-ն ​​և նրա դաշնակիցներն ինչ արեցին Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի հետ»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ռազմավարական համագործակցություն ունի Սիրիայի հետ, և դրա ապացույցն է Սիրիայում տիրող ճգնաժամի ժամանակ այս երկրի օրինական կառավարությանը և տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում Ասադի կառավարությանը ցուցաբերված Թեհրանի աջակցությունը։

 

  • Կիսվել: