ԱՄՆ-ն ավարտել է իր զինուժի դուրսբերումը Սիրիայից
Սիրիայի իշխանություններն այսօր՝ ապրիլի 16-ին, հայտարարել են երկրում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտը ողջունելու մասին։ Այս մասին ասված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության սոցցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ ուժերի զբաղեցրած ռազմական օբյեկտները Դամասկոսին փոխանցելու գործընթացի ավարտը»:
Ընդգծվում է նաև, որ Սիրիայում իր ռազմական առաքելությունն ավարտելու Վաշինգտոնի որոշումը պաշտոնական Դամասկոսը որակում է որպես նման ներկայություն պահանջող հանգամանքների փոփոխություն։ Սիրիայի ԱԳՆ-ը այդպիսի հանգամանքներից է համարում Մերձավոր Արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Բացի դրանից, նշվում է նաև, որ Սիրիան, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, ունակ է ինքնուրույն իրականացնել հակաահաբեկչական գործողություններ։
Ըստ տարածաշրջանային ԶԼՄ-ների՝ ԱՄՆ բոլոր զինծառայողներն արդեն լքել են Սիրիան՝ դուրս բերելով իրենց զենքն ու սարքավորումները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ զորքերը Սիրիայում մնացել են շուրջ 10 տարի։ Վաշինգտոնն այս առաքելությունը հիմնավորում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին հակազդելու անհրաժեշտությամբ։


