ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները շնորհավորել են Արցախի Անկախության օրը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները շնորհավորական նամակ են հղել Արցախի ժողովրդին ՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
"Մենք պարտավորվում ենք շարունակել մեր ջանքերը ՝ ուղղված մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը և Արցախին աջակցել անհրաժեշտության պահին",- գրել է Փալոնը։