չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին ուղղված նամակում հայտնել են, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվել են արցախահայության և քրդերի դեմ

ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին ուղղված նամակում հայտնել են, որ թուրքական ԱԹՍ-ները օգտագործվել են արցախահայության և քրդերի դեմ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Սիսիլինը և Գաս Բիլիրակիսը պատրաստում են օրինագիծ, որում կոչ է արվում Պետդեպարտամենտին դադարեցնել ամերիկյան դրոնային տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցնեզիաների գործողությունը մինչ Կովկասում, Հարավային Ասիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի դրոնային ծրագրերի ապակայունացնող դերին առնչվող պաշտոնական հետաքննության ավարտը։ Նրանք պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում հայտարարել են, որ թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են արցախահայության և քրդերի դեմ։

Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքը։

 

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են Ադրբեջանի կողմից Արցախի հայ քաղաքացիական բնակչության և Սիրիայում քրդական ուժերի դեմ, որոնք համագործակցել են ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի դեմ պատերազմում և Լիբիայի քաղաքացիական պատերազմում», – ասվում է կոնգրեսականների նամակում, որում ներկայացվում են նաև Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ծավալած մարտական գործողությունների վկայություններ, որոնք հաստատում են ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործումը թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերում:

  • Կիսվել: