ԱՄՆ-ի թվային հարթակները պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ազգայնականության խրախուսման համար. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ի թվային հարթակներն ուղղակիորեն պատասխանատվություն են կրում Ուկրաինայում ազգայնականության խրախուսման համար: Այս մասին, մեկնաբանելով ՛՛Մեթա՛՛ ընկերության հայտարարությունը, իր տելեգրամյան ալիքում գրել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այլատյացությունը սահմաններ չի ճանաչում: Ինտերնետային այլատյացությունը՝ առավել ևս: Երկար տարիներ ազգայնականությունը մշակվել է Ուկրաինայի տարածքում և խրախուսվել Արևմուտքի կողմից:
Ժամանակն է եզրակացություններ անել և օգտագործել բոլոր ռեսուրսները, առաջին հերթին՝ տեղեկատվությունը, դադարեցնել ատելության հրահրումը թվային հարթակներում: Միացյալ Նահանգներն ուղղակիորեն պատասխանատու է Ուկրաինայում ազգայնականության խրախուսման համար՛՛:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Meta-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը հայտնել է, որ ընկերությունը ժամանակավորապես չեղյալ է հայտարարում մի շարք երկրներում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի օգտատերերի համար ՌԴ զինվորականների նկատմամբ բռնության կոչերի արգելքը: