երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները ձախողվել են: Ամերիկացի բանակցողները չեղյալ են հայտարարել դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցով ՌԴ պատվիրակության հետ հանդիպումը։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօրվա դրությամբ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորման նպատակով երկկողմ խորհրդակցությունների շրջանակներում հերթական հանդիպումը չեղյալ է հայտարարվել ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ», – ասված է Զախարովայի հայտարարության մեջ։

Դիվանագետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնի վերցրած դադարը շատ չի երկարիսակայն չի նշել ոչ բանակցությունների նոր ամսաթիվըոչ էլ պատճառը, թե ինչու է ԱՄՆ ն որոշել հետաձգել հանդիպումը:

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնումը սկսվել է փետրվարի 18-ին Էր Ռիադում պատվիրակությունների հանդիպումից: Կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման համար, վերացնել դեսպանությունների աշխատանքի սահմանափակումները և սկսել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: