շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին. Արաղչի

ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին. Արաղչի

ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված է մայիսի 11-ին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, տեղեկացնում է IRNA-ն։

Նա նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Օմանում։

«Բանակցություններն առաջ են շարժվում, և որքան շատ առաջընթաց գրանցենք, այնքան շատ խորհրդակցություններ կպահանջվեն։ Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է պետք բարձրացված հարցերը քննարկելու համար։ Սակայն կարևորն այն է, որ մենք առաջ ենք շարժվում և աստիճանաբար խորանում մանրամասների մեջ», - հավելել է Իրանի նախարարը։

 

  • Կիսվել: