ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ուկրաինայի վրա հնարավոր լայնածավալ օդային հարձակման մասին
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ տեղեկություններ է ստացել, որ առաջիկա մի քանի օրում ցանկացած պահի կարող է հնարավոր լուրջ օդային հարձակում տեղի ունենալ, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով խորհուրդ է տվել իր քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստան փնտրելու՝ օդային հարձակման մասին ահազանգի դեպքում: