երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա ժամերին Բաղդադում իրանամետ ուժերի կողմից նոր հարձակման մասին

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է առաջիկա ժամերին Բաղդադում իրանամետ ուժերի կողմից նոր հարձակման մասին

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը նոր նախազգուշացում է տարածել այն մասին, որ իրանամետ զինյալ խմբավորումներն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում կարող են հարձակումներ իրականացնել Բաղդադի կենտրոնում։ Դեսպանատունն ապրիլի 2-ին X-ում արված գրառման մեջ կրկին կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին լքել Իրաքը։

 

 

«Իրանը և Իրանի հետ կապված ահաբեկչական խմբերը լայնածավալ հարձակումներ են իրականացրել ԱՄՆ քաղաքացիների և Միացյալ Նահանգների հետ կապված թիրախների դեմ ամբողջ Իրաքում, այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանի շրջանում: Նրանք կարող են մտադիր լինել թիրախավորել ԱՄՆ քաղաքացիներին, բիզնեսները, համալսարանները, դիվանագիտական ​​​​հաստատությունները, էներգետիկ ենթակառուցվածքները, հյուրանոցները, օդանավակայանները և այլ վայրեր, որոնք ենթադրաբար կապված են Միացյալ Նահանգների: Ահաբեկչական զինյալները թիրախավորել են ամերիկացիներին՝ նրանց առևանգելու համար: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրաքը»,- ասվում է հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը ապրիլի 1-ին հայտարարել է, որ պատրաստ է մինչև 3 միլիոն դոլարի չափով պարգևատրել այն մարդկանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրեն Իրաքում ամերիկյան դիվանագիտական ​​​​հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ։

 

  • Կիսվել: