ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տարհանել է իր աշխատակիցներին
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես կանխարգելիչ միջոց, տեղեկացնում է LBCI-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ աշխատակիցները մեկնել են Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանից։
«Լիբանանում ԱՄՆ դեսպանատունն այսօր Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի միջոցով տարհանել է իր տասնյակ աշխատակիցների՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված տարածաշրջանում սպասվող իրադարձությունների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան:


