ԱՄՆ դաշնային դատարաններն արգելափակել են Թրամփի վարչակազմի որոշումը
ԱՄՆ երեք տարբեր դաշնային դատարաններ արգելափակել են երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, համաձայն որի՝ միգրացիոն գերատեսչության աշխատակիցներին թույլատրվում է որոշակի պետական արտոնություններից օգտվող միգրանտներին գրին քարտի տրամադրումը մերժել, տեղեկացնում է Politico-ն:
Համաձայն նոր միջոցառման ՝ միգրանտները պետք է ենթարկվեին պարենային կտրոնների, սոցիալական ապահովության, բուժօգնության եւ բնակարանի աջակցության օգտագործման կամ ապագայում այս արտոնությունների օգտագործման հնարավորության առկայության մանրակրկիտ ստուգման:
Նյու Յորք եւ Վաշինգտոն նահանգների դատարանները որոշումներ են հրապարակել, որոնք արգելափակում են համանման միգրացիոն քաղաքականությունը, իսկ Կալիֆոռնիայի դատարանը սահմանափակել է դրա կիրառումը:
Պարբերականը նշում է, որ Նյու Յորք, Վաշինգտոն եւ Կալիֆոռնիա նահանգների դատարանների որոշումները հարված են հասցնում Թրամփի միգրացիոն քաղաքականության փոփոխություններին, որոնց շնորհիվ նա կկարողանար բացառել առավել աղքատ միգրանտների հոսքը, ինչպես նաեւ մեծացնել միգրանտների թիվը՝ աշխատանքային հմտությունների հիման վրա: