Ամերիկյան FOX հեռուստաալիքը ցուցադրել է Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի
Ամերիկյան FOX հեռուստաալիքը ցուցադրել է Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի, գրում է Sabah թերթը։
Ըստ հրապարակման՝ FOX News լրատվական կայքը Թուրքիան ներառել է Մերձավոր Արևելքի քարտեզում, իսկ Ստամբուլը ներառված չի եղել Թուրքիայի քարտեզում։
Հրատարակությունը նշում է, որ հեռուստաալիքը այս կերպ խռովել է հասարակության նյարդերը Թուրքիայում։
Ավելի վաղ Fox News-ը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին անվանել էր դիկտատոր, ով ձերբակալել էր իր «քաղաքական մրցակցին»։