ԱՄԷ-ն դատապարտում է «Քուվեյթի դեմ իրանական շարունակվող դաժան հարձակումները»
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական, դոկտոր Անվար Մուհամմեդ Գարգաշը սոցցանցի իր էջում դատապարտել է «Քուվեյթի դեմ իրանական շարունակվող դաժան հարձակումները», տեղեկացնում է Gulf News-ը։
Նրա խոսքով՝ լարվածության այս սրացումը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն այնպիսի պահի, երբ դիվանագիտական ջանքերը կենտրոնացած են հակամարտությունների դադարեցման և ամբողջ տարածաշրջանում կայունության վերականգնման վրա:
Գարագաշը նաև նշել է. «Դատապարտում ենք եղբայրական Քուվեյթի Պետության դեմ իրանական շարունակվող դաժան հարձակումները: Այն ժամանակ, երբ տարածաշրջանը նուրբ ջանքեր է գործադրում պատերազմների ու ճգնաժամերի շրջափուլից դուրս գալու համար, լարվածության այս սրացումը և ինքնիշխանության ու միջազգային իրավունքի խախտումը ցույց են տալիս անընդունելի մոտեցում, որը խաթարում է անվտանգության և կայունության պահպանման ջանքերը: Մենք ամբողջ սրտով կանգնած ենք եղբայրական Քուվեյթի կողքին և վերահաստատում ենք, որ նրա անվտանգությունը մեր անվտանգությունն է: Այս լուրջ հարձակումները ուղղակի սպառնալիք են տարածաշրջանի և նրա կայունության համար»:


