շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ալիեւը ՌԴ առաջին փոխվարչապետի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը

Ալիեւը ՌԴ առաջին փոխվարչապետի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագիծը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, ֆինանսաբանկային, Ադրբեջանի եւ ՌԴ-ի միջեւ զբոսաշրջության հետ կապված հարցեր։

Բացի այդ, քննարկվել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը։

Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների հաջող եւ դինամիկ զարգացումը բոլոր ուղղություններով եւ ապրանքաշրջանառության աճը երկու երկրների միջեւ, տեղեկացրել է Ալիեւի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: