երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Ալիևը հավանություն է տվել Մոլդովա գազի մատակարարումների նախագծին. Ռումինիայի խորհրդարանի խոսնակ

Ալիևը հավանություն է տվել Մոլդովա գազի մատակարարումների նախագծին. Ռումինիայի խորհրդարանի խոսնակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանություն Է տվել նախագծին, որը ենթադրում է գազի մատակարարումներ Մոլդովային: Նման հայտարարություն է արել Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակ Մարչել Չոլակուն, որը պաշտոնական այցով գտնվում Է Ադրբեջանում:

Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: Նշվում է, որ Չոլակուն Ալիևի հետ քննարկել է երեք խոշոր էներգետիկ նախագծեր։ «Առաջինը վերաբերում է 1 միլիարդ խորանարդ մետր գազի գնման պայմանագրին: Այս պայմանագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում՝ սկսած  ապրիլից: Ես առաջարկեցի, որ այս պայմանագրով մենք օգնենք նաև Մոլդովայի Հանրապետությանը, և նախագահ Ալիևը հավանություն տվեց առաջարկին», - գրել է Չոլակուն Facebook-ում։

Փետրվարի սկզբին Մոլդովայում իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ղեկավար Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ երկիրն ակնկալում է Ռումինիայի տարածքով գազ ստանալ Ադրբեջանից այն համաձայնագրի շրջանակներում, որը կնքել են Ադրբեջանի SOCAR նավթային ընկերությունը և Ռումինիայի Romgaz S.A.-ն։ Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակը նշել Է, որ երկրորդ նախագիծը ենթադրում է հեղուկ գազի առաքում, հետևաբար, SOCAR-ի և Romgaz-ի միջև գործընկերություն Սև ծովում երկու տերմինալների կառուցման հարցում (հեղուկացված բնական գազ ստանալու և այն վերագազիֆիկացնելու համար):

«Երրորդ նախագիծը նախատեսում է սուզանավային մալուխային ենթակառուցվածքի զարգացում՝ Սև ծովով՝ Ռումինիայի տարածքով կանաչ էլեկտրաէներգիայի մատակարարման համար, - նշել Է նա։ - Այսօր Transgaz և Transelectrica ընկերությունների մասնագետները (պատվիրակության անդամները) տեխնիկական բանակցություններ կվարեն ադրբեջանական կողմի հետ»։ «Ռումինիան ունի բացառիկ հնարավորություն՝ դառնալու Եվրամիության դարպասն Ադրբեջանից մատակարարվող գազի և էներգիայի համար:

Այսպիսով, Ռումինիան կդառնա կարևոր տարածաշրջանային գործոն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում», - գրել է Չոլակուն: Փետրվարի 27-28-ը Ռումինիայի Պատգամավորների պալատի խոսնակը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում՝ այդ երկրի խորհրդարանի նախագահ Սագիբա Գաֆարովայի հրավերով:

  • Կիսվել: