շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ալիևը չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը

Ալիևը չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտում է Ria.ru-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա չի բացառել խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի հետ։Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: