երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Ալիևի հրամանով SOCAR-ի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Ալիևի հրամանով SOCAR-ի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 10-ին կարգադրել է Ռովնագ Աբդուլլաեւին ազատել SOCAR պետական նավթային ընկերության ղեկավարի պաշտոնից:

Նախագահի մեկ այլ կարգադրությամբ Աբդուլաեւը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Իր հերթին, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Ռովշան Նաջաֆը նշանակվել է SOCAR-ի առաջին փոխնախագահ եւ պետական նավթային ընկերության ղեկավարի պաշտոնակատար:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

  • Կիսվել: