շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար

Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի քաղաքական համակարգը կայուն է և կախված չէ կոնկրետ անհատներից, Al Jazeera-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

Նախարարի խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով: Մեկ անձի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում կառուցվածքի վրա»:

Նա ընդգծել է, որ, չնայած գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությանը, «համակարգը շարունակում է գոյություն ունենալ»։ Լարիջանիի սպանության վերաբերյալ արտգործնախարարը վստահ է, որ այն մահացու հարված չի հասցնի Իրանի ղեկավարությանը։

  • Կիսվել: