երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց է փակվել

Աֆղանստանում ավելի քան 150 լրատվամիջոց է փակվել

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր ավելի քան 150 ԶԼՄ մոտ մեկ ամսում դադարեցրել է իր գործունեությունը երկրի 20 նահանգում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի Tolo News հեռուստաալիքին։

Հաղորդվում է, որ փակված լրատվամիջոցների թվում ընդգրկվել են ռադիոկայաններ, տպագիր թերթեր և հեռուստաալիքներ: ԶԼՄ-ների գործունեության դադարեցման պատճառ են դարձել նրանց դեմ սահմանված արգելափակումները, ինչպես նաև տնտեսական խնդիրները:

Իրավասու կազմակերպությունների հաղորդմամբ՝ եթե այդ խնդիրները չլուծվեն, փակվող լրատվամիջոցների թիվը կավելանա:

  • Կիսվել: