Աֆղան փախստականների վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածություն չկա. ԱՄՆ-ի դեսպանատուն
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի առաջ քաշած այն պնդումները, թե աֆղան փախստականների վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կա գաղտնի պայմանավորվածություն, գրում է ermenihaber.am-ը:
«ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարում է, որ անհիմն են այն պնդումները, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կա գաղտնի համաձայնություն աֆղան փախստականների վերաբերյալ»,-ասվում է դեսպանատան Twitter-ի էջում։