ԱԷՄԳ-ն հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի պատյանի վնասի առաջացման պատճառը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության խումբը գրանցել է Զապորոժիեի ԱԷԿ-ի տուրբինի պատյանի արտաքին վնասը, որը, ըստ ռուսական կայանի ղեկավարության, առաջացել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը,
Նշվում է, որ ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ հարվածը լուրջ միջադեպ է, որը «վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները»։
Զապորոժիեի տելեգրամյան ալիը երեկ՝ մայիսի 31-ին, հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհները կայանի օբյեկտների վրա։ Ընդգծվել է, որ նոր հարվածը հասցվել է տրանսպորտային արտադրամասին։
Ըստ ռուսական կողմի՝ ոչնչացվել են վեց ավտոբուս և երկու «ԳԱԶել» մեքենա։ Անձնակազմի շրջանում վիրավորներ չկան։ Զապորոժիեի ԱԷԿ-ն աշխատում է բնականոն ռեժիմով։
Ուկրաինայի զինված ուժերը հերքել էին այդ տեղեկությունը՝ նշելով, որ Մոսկվան «շարունակում է Զապորոժիեի ատոմակայանն օգտագործել որպես միջուկային շանտաժի և տեղեկատվական սադրանքի գործիք»։
«Ուկրաինացի զինծառայողները գործում են բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի շրջանակներում և հասկանում են միջուկային օբյեկտների դեմ ցանկացած գործողության հետևանքները»,-ասված է հայտարարության մեջ։



