Զելենսկին ուժեղացնում է Զապորոժիեի պաշտպանությունը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված ռազմաճակատում տիրող իրավիճակին և առանցքային ուղղություններով իրականացվող պաշտպանական գործողություններին։
Խորհրդակցության ժամանակ, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Զելենսկին նշել է. «Հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք առաջնագծում տիրող իրական իրավիճակի, զինծառայողների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ միջոցների, ինչպես նաև Զապորոժիեի իրավիճակի վրա։ Հանձնարարել եմ ուժեղացնել քաղաքի և մարզի պաշտպանությունը, ինչպես նաև այն ուղղությունների, որոնցից կախված է մյուս քաղաքների և համայնքների անվտանգությունը»:



