«Ադրբեջանը վերջ է դրել իր հողերի օկուպացիային». Էրդողանը՝ 44-օրյա պատերազմի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում է, նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին:
Էրդողանը նստաշրջանին իր ելույթի ժամանակ նշել է. ՛՛Կարևոր քայլեր են ձեռնարկվել Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար՛՛:
Նա անդրադարձել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին և ասել. ՛՛Ադրբեջանը, օգտվելով ՛՛արտաքին ագրեսիայից՛՛ (չակերտները՝ խմբ.) պաշտպանվելու իր իրավունքից, իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չկատարված բանաձևերը և վերջ դրել ՛՛իր հողերի օկուպացիային՛՛ (չակերտները՝ խմբ.)՛՛:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ ՛՛այս իրադարձությունը հնարավորությունների պատուհաններ է բացել տարածաշրջանում մշտական խաղաղության վերականգնման համար՛՛: նա նաև հավելել է. ՛՛Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին՛՛: