շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը հռչակագիր ենե ստորագրել. ինչ են պայմանավորվել

Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը հռչակագիր ենե ստորագրել. ինչ են պայմանավորվել

Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ հանդիպման արդյունքներով ստորագրվել է ամփոփիչ հռչակագիր: Այս մասին տեղեկսացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Նշվում է, որր հռչակագիրը ներառում է գործողությունների համապարփակ ծրագիր, որն ուղղված է տրանսպորտի և տարածաշրջանային հաղորդակցության ոլորտում համագործակցության ամրապնդմանը։

Փաստաթղթի համաձայն՝ երկրները հաստատում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման իրենց հանձնառությունը; պարտավորվում են աջակցել միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձերի դեմ համատեղ գործողություններին:

Նշվում է նաև, ո այդ երկրները կոչ են անում բարձրացնել Միջին միջանցքի արդյունավետությունն ու մրցունակությունը, աջակցում են Ադրբեջանի ջանքերին՝ վերականգնելու և ականազերծելու իրենց խոսքով՝ «օկուպացիայից ազատագրված Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը», ինչպես նաև ողջունում են Ադրբեջանի նախագահությունը COP29-ում և Ասիայում փոխգործակցության ու վստահության ամրապնդման միջոցառումների կոնֆերանսում:

  • Կիսվել: