ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին

Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին

Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին՝ D-8-ին, որի կազմում են Եգիպտոսը, Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան: Այս մասին կազմակերպության գագաթնաժողովում, որն անցկացվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ Ադրբեջանին D-8-ին միանալու կապակցությամբ։ Այս քայլը նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում և կազմակերպության ներսում կհարստացնի քննարկումները»:

Նշվում է, որ գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնում է վարչապետ Ալի Ասադովը:

«Իսլամական ութնյակը» ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեդդին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Միավորման հայտարարված նպատակը մասնակից երկրների միջև տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունն է։

  • Կիսվել: