Ադրբեջանը ԵԽԽՎ-ին չի հրավիրել դիտարկելու Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները
Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ ԵԽԽՎ-ին, հրավեր չի ուղարկել դիտարկելու սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլի Մեջլիսի արտահերթ ընտրությունը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԵԽԽՎ հրավեր չուղարկելու հիմնական պատճառը այն է, որ Եվրոպայի խորհուրդը, իբր, կանխակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ:
Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 24-ին, Ադրբեջանի պատվիրակությունը վեհաժողովի նիստում հայտարարել էր ԵԽԽՎ-ում իր փոխգործակցությունը և ներկայությունը դադարեցնելու որոշման մասին։