Ադրբեջանը ագրեսոր երկիր է, ես ցնցված էի, երբ ֆոն դեր Լեյենը գնաց Ադրբեջան գազային գործարք կնքելու․ ֆրանսիացի սենատոր
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականների» խմբակցության նախագահ Բրունո Ռետայոն անդրադարձել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այն որոշմանը, որով ԵՄ-ը մեծացնում է Ադրբեջանից գազի գնման ծավալները։
«Ես ցնցված էի, երբ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը գնաց Ադրբեջան գազային գործարք կնքելու։ Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանը, ագրեսոր է ընդդեմ ինքնիշխան պետության։ Սենատի համար մեծ պատիվ է դա բացահայտորեն դատապարտելը»,- նշել է սենատորը «Public Sénat»-ի եթերում։