Ադրբեջանում օգոստոսի 14-ից 16-ը դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Այսօրվանից՝ օգոստոսի 14-ից մինչև օգոստոսի 16-ը Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբի որոշմամբ դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կդադարեցվեն հասարակական տրանսպորտով ուղեւորափոխադրումները, ինչպես նաեւ Բաքվի մետրոպոլիտենի աշխատանքը:
Նշվում է, որ սահմանափակումները կապված են վերջին օրերին կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ։