Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Ադրբեջանի Լենքորան քաղաքում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նշված տարածքում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր նաև ՀՀ Սյունիքի մարզում: