Ադրբեջանում զինվորականների են խոշտանգել․ կան ձերբակալվածներ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է «Տերտերի գործի» շրջանակում խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշման ենթարկված անձանց։
«Տերտերի գործ»-ն անվանումը ստացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի անունով, որտեղ տարվել ու խոշտանգվել են զինծառայողները։
Հայտարարության մեջ ասվում է.
«Հայրենիքի դավաճանության փաստերի հետաքննության շրջանակներում 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումների, այլ ապօրինի գործողությունների, ինչպես նաև ազատությունից ապօրինաբար զրկված անձանց խնդրում ենք դիմել գլխավոր դատախազության 961 հեռախոսային կենտրոն և ներկայանալ ցուցմունք տալու համար»։
Նշվում է նաև, որ «Տերտերի գործով» ձերբակալվել են ադրբեջանցի զինվորականներին խոշտանգողներ։ Խոսքը վերաբերում է 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին հայրենիքի դավաճանության կասկածանքով երկրի հարյուրավոր զինվորականների խոշտանգումներին, ինչի հետևանքով այն ժամանակ մահացել է առնվազն 11 մարդ։
Արցախյան հակամարտության գոտում քառօրյա պատերազմին (2016թ. ապրիլի 2-5-ը) հաջորդել են զանգվածային կտտանքները։