կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Ադրբեջանում դպրոցականներով ավտոբուսն ընկել է ձորը

Ադրբեջանում դպրոցականներով ավտոբուսն ընկել է ձորը

Ադրբեջանի Շեքիի շրջանում դպրոցականներով ավտոբուսն ընկել է ձորը, հայտնում է կիրակի օրը APA տեղական գործակալությունը ։

«Վարորդից բացի ավտոբուսում եղել է 22 մարդ՝ 16 դպրոցահասակ երեխա, ինչպես նաև վեց մեծահասակ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Նրա խոսքով՝ վարորդը կորցրել է կառավարումը։

«Վիրավորներն ուղարկվել են Շեքիի կենտրոնական շրջանային հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զոհերի թվի մասին տեղեկություն չի հաղորդվում։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։


  • Կիսվել: