երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Ադրբեջանում այսօր «լռության օր» է՝ կապված վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ

Ադրբեջանում այսօր «լռության օր» է՝ կապված վաղը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ

Ադրբեջանում այսօր «լռության օր» է՝ կապված սեպտեմբերի 1-ին կայանալիք Միլի մեջլիսի (խորհրդարան) ընտրությունների հետ։

Ըստ ադրբեջանի Ընտրական օրենսգրքի՝ գրանցված թեկնածուների, նրանց լիազոր ներկայացուցիչների և վստահված անձանց, թեկնածուներ գրանցած քաղաքական կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց լիազոր ներկայացուցիչների և վստահված անձանց նախընտրական քարոզչությունը պետք է սկսվի քվեարկության օրվանից 23 օր առաջ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված նախընտրական քարոզարշավը սկսվել է այս տարվա օգոստոսի 9-ին և ավարտվել օգոստոսի 31-ին, ժամը 08:00-ին։

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 1-ին։ Երկրում ընտրատեղամասերը բաց կլինեն տեղական ժամանակով ժամը 8:00-19:00-ն:

Խորհրդարանական ընտրություններում 125 պատգամավորական մանդատի համար կպայքարեն 990 թեկնածուներ։

 

  • Կիսվել: