Երկրաշարժ՝ Կասպից ծովում
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի սեյսմոլոգիական ծառայությանը։
Նշվում է, որ սեպտեմբերի 17-ին տեղական ժամանակով ժամը 02:51-ին երկրաշարժ է գրանցվել Կասպից ծովում՝ Գալա կայարանից 147 կմ արևելք։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 4,6 մագնիտուդ է եղել, օջախը գտնվել է 62 մ խորության վրա։