Ադրբեջանն աջակցություն է հայտնել Պակիստանին
Ադրբեջանը համերաշխություն է հայտնել Պակիստանի ժողովրդին և դատապարտել այդ երկրի դեմ Հնդկաստանի ռազմական գործողությունները։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում անմեղ զոհերի ընտանիքներին և մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և լուծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։