կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ադրբեջանի քաղաքացին որսորդական հրացանով սպանել է երեք ոստիկանի և մեկ քաղաքացու

Ադրբեջանի քաղաքացին որսորդական հրացանով սպանել է երեք ոստիկանի և մեկ քաղաքացու

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ 1986 թվականին ծնված Ռովշան Ալլահվերդիևը, որը հետախուզման մեջ է և բազմիցս դատապարտվել է, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին։

Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում Ալլահվերդիևը վնասազերծվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, ասվում է համատեղ հայտարարության մեջ։

  • Կիսվել: