երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված Բաքվի անբարյացակամ գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության հետ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ադրբեջանում անվտանգության ուժերը խուզարկել են ռուսական «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության գրասենյակը։ Լրագրողները մի քանի ժամ է՝  կապի մեջ չեն։ Առանց բացատրության ռուս դիվանագետներին խմբագրություն մուտք գործելու թույլտվություն չի տրվում ։

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հայտնել է «երկու ԱԴԾ գործակալների» ձերբակալության մասին, որոնք ենթադրաբար աշխատել են հրատարակության համար։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները լարված են հունիսի 27-ից՝ Եկատերինբուրգում սպանությունների հետաքննության շրջանակներում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունից հետո։

  • Կիսվել: